Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Unison Duet-ը Տավուշում նոր ծրագրեր կիրականացնի

06.08.2019

ԱՄՆ-ում բնակվող դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը (Shushana Hakobyan) եւ ջութակահար, կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանն (Ruben Aghiyan) արդեն երրորդ տարին Տավուշի գյուղերին աջակցում են մշակութային հարցերում։

Ամերիկահայ Unison Duet-ը 2016-ից սկսած իրականացրել է համերգ-դրամահավաքներ, որոնց շնորհիվ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցը ստացել է պրոֆեսիոնալ գործիքներ, գրականություն, աուդիոսարքավորումներ։ Նախորդ տարի էլ Աչաջրի երաժշտական գյուղում հիմնադրել է ջութակի դասարան, նվիրել գործիքներ եւ մեթոդական ձեռնարկ։

«Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» ծրագրի շրջանակներում այս տարի Շուշան Հակոբյանը եւ Ռուբեն Աղիյանը կազնակերպել են համերգներ Լոս Անջելեսում, Մոսկվայում եւ Երեւանում՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում։ Հանգանակված գումարով ջութակի դասարաններ կբացվեն Ազատամուտ եւ Լուսաձոր գյուղերի դպրոցներում։

Երեւանյան համերգին մասնակցեցին ինչպես անվանի երաժիշտներ՝ Իրինա Զաքյանը, Հովհաննես Այվազյանը, Վագո Օհանյանը, Նարեկ Օհանյանը եւ այլոք, այնպես էլ սահմանամերձ Տավուշի դպրոցականներ։
Unison Duet-ն առաջիկայում Տավուշի մարզում նաեւ հանդես կգա համերգով։ Նախաձեռնությունը «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արմինե Թումանյանինն է (Armine Tumanyan)։

Համերգը տեղի կունենա օգոստոսի 15-ին, Տավուշի մարզպետարանի դահլիճում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57