Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օգոստոսի 3-ին մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Չինարի համայնքի բնակիչների հետ
06.08.2019
Օգոստոսի 3-ին մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Չինարի համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման սկզբում խոսեցին Խորանաշատի 800-ամյակը նշելու մասին, որը տեղի կունենա 2022թ․։ Որոշվեց ստեղծել հանձնախումբ, որը կկազմակերպի միջոցառումը։
Այնուհետև քննարկվեցին գյուղում առկա մի շարք առաջնային խնդիրներ, որոնցից էր՝ ոռոգման ջրի և ուղիղ նշանառության տակ գտնվող հողերի մշակումը։
-Այս տարի որևէ քառակուսի մետր, որը կարող է ջրվել և չի ջրվում, առանց ջուր չպետք է մնա,- ասաց Հայկ Չոբանյանը։
Մարզպետն ասաց նաև, որ այն տարածքները, որոնք հակառակորդի անմիջական դիտարկման հատվածում են՝ նպատակահարմար է այգիներ դարձնել, որտեղ ավելի հեշտ կլինի աշխատել, քան բաց դաշտում:
Գյուղացիները ցանկություն հայտնեցին զբաղվել ցորենի մշակությամբ, ջերմոցային տնտեսությամբ և անասնապահությամբ։ Ասացին նաև, որ կան գյուղացիներ, որոնք արտերկրից վերադարձել ու հիմնական բնակություն են հաստատել գյուղում։ Վերջիններս մեծ ցանկություն ունեն շենացնելու իրենց հայրենի գյուղը: