Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով Պառավաքարում էր
05.08.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով Պառավաքարում էր, որտեղ կառուցվում է «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ։
Մարզպետը տեղում ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին։
«Տավուշ տեքստիլ» ընկերությունը զբաղվում է շինարարական ձեռնոցների արտադրությամբ։ Ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը։
Հուլիսի 30-ից Տավուշի մարզի Պառավաքար գյուղում մեկնարկել են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր՝ տեղի բնակչության համար։