Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այն մեխանիզմները, որոնք կիրառվում են, վերանայման և վերագործարկման կարիք ունեն․ Հայկ Չոբանյան

01.08.2019

 «Մեր խնդիրը մեկն է․ կարողանանք մեր ժողովրդին ուղղորդել աշխատանքի»,- այսօր Տավուշի մարզի բնակչության զբաղվածության հարցերը համակարգող մարզային հանձնաժողովի նիստին ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նիստին մասնակցում էր նաև ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը։ Քննարկվեցին վերջին շրջանում աշխատանքի տեղավորման գործընթացի հետ կապված խնդիրները, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցեր։ Մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ աշխատանքի առաջարկը առաջին հերթին սոցիալական է, և այստեղ լրացուցիչ գործիքների կարիք կա․ անհրաժեշտ է գործատուների հետ հանդիպումներ կազմակերպել, այցելություններ կատարել աշխատանքի վայրեր, գործատուների շրջանում սոցիալական պատասխանատվությունը բարձրացնել։ Անդրադարձավ մարդկանց հետ փոխհարաբերվելու խնդրին, առաջարկեց մարդկանց հետ աշխատանքի մեթոդները փոխել։ «Այն մեխանիզմները, որոնք կիրառվում են, վերանայման և վերագործարկման կարիք ունեն, խնդիրը ոչ միայն սոցիալական է, ալև մշակութային»,-ասաց մարզպետը։ Կարևոր համարվեց սոցիալական անալիզի իրականացումը՝ պարզելու, թե ինչու է աշխատանք փնտրողը հրաժարվում առաջարկվող աշխատանքից, միաժամանակ նշվեց, որ սա նաև աշխատանքի ինստիտուտի և աշխատանքի մշակույթի բացակայության արդյունք է։ Առաջարկվեց մշակել խորհրդատվական նոր հարցաշար, վերանայել վերլուծությունների ընթացակարգերը, որպեսզի դրանք հնարավորինս պարզեցվեն, իսկ աշխատանքի թեմաներով քննարկումներում ներգրավել նաև ՀԿ-ներին, փոփոխություններ կատարել պլանավորման գործընթացում։ Առաջարկվեց նաև գյուղատնտեսական հատուկ ծրագրերի իրականացում։
 Արտակ Սիմոնյանը նշեց, որ աշխատանքը գործատուների հետ ամենօրյա է, սակայն առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանություն կա, անդրադարձավ թափուր տեղերի հավաքագրման գործընթացին, ներկայացված առաջարկներին։ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների տնօրենները ներկայացրին քաղաքացիների դիմումների և թափուր աշխատատեղերի ընթացքը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57