Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին այն առանցքային խնդիրները, որոնց լուծմանը պիտի ուղղորդվեն բոլորի ջանքերը

31.07.2019

  Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի նիստին մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանն անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծման նպատակով շահագրգիռ պետական մարմինների և հասարակության ակտիվ խմբերի, այդ թվում նաև հասարակական կազմակերպությունների համագործակցված աշխատանքի կազմակերպմանը, առաջարկեց ներկայացնել առանցքային խնդիրները։ Նիստի մասնակիցները ներկայացրին ու դիտարկեցին մեկ տասնյակից ավելի առանցքային խնդիրներ, այդ թվում հանրային շինությունների և մատուցվող ծառայությունների մատչելիություն, վերականգնողական կենտրոնի ստեղծում, զբաղվածության խնդրի լուծում, քաղաքաշինության ոլորտում նորմատիվային պահանջների բավարարում և այլն, որոնց լուծմանը պիտի ուղղորդվեն բոլորի ջանքերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05