Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բնապահպանական թեմայով դասընթաց Տավուշի մարզում
31.07.2019
Հուլիսի 30-31-ին Դիլիջանում և Իջևանում, ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում՝ «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարաման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» ծրագրով տեղի ունեցավ բնապահպանական թեմայով դասընթաց:
Դասընթացին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, համայնքային ծառայողներ, ավագանու անդամներ:
Դասընթացը Բերդում տեղի կունենա հուլիսի 31-օգոստոսի 1-ին, Նոյեմբերյանում՝ օգոստոսի 1-2-ին: