Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց ՓՄՁԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանի հետ
25.07.2019
Մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոնի (ՓՄՁԶԱԿ) գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանի և տեղակալ Կարեն Գևորգյանի հետ։
Քննարկմումը հետագա գործունեության մասին էր։ Ձևավորվել է ներդրումային հանձնաժողով, որը պետք է ներդրումային ցանկացած հետաքրքրություն, միտք վերածի բիզնեսի։ Հանձնաժողովի դե յուրե ղեկավարումը իրականացնում է «Զարգացման ծրագրերի վարչության» ղեկավար Գուրգեն Հարությունյանը։
Մոտ ապագայում կվերագործարկվի Տավուշի առևտրաարդյունաբերական պալատը, որը կդառնա բիզնեսի զարգացման գրասենյակ։
Մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ առնվազն վեց ամիսվա ընթացքում այդ կենտրոնը դառնալու է տարածաշրջանի ամենահնչեղ կենտրոններից մեկը, բիզնեսի հավաքատեղի, որտեղ լինելու է և՛ պետական, և՛ մասնավոր և ֆինանսական ոլորտ։
Ծրագերի 90 տոկոսը ՓՄՁԶԱԿ–ի պորտֆելի ներքո է լինելու, ինչը նշանակում է, որ կենտրոնի դերակատարությունն այս ծրագրում շատ մեծ պետք է լինի։
-Այն ֆունկցիաները որոնք որ դուք կատարում եք, դա մեր մարզի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն է ուղղված,- ասաց Հայկ Չոբանյանը։
ՓՄՁԶԱԿ-ի գործադիր տնօրենն իր խոսքում նշեց, որ իրենք անելու են այն, ինչն օգտակար է Հայաստանի համար։
-Այն մոդելը, որն առաջարկվեց պարոն Չոբանյանի կողմից ամբողջությամբ մտնում է ՓՄՁԶԱԿ-ի տեսլականի մեջ։
Համոզված ենք, որ այս մոդելը դառնալու է համապետական և Տավուշից է դրվելու սկիզբը,- ասաց Արշակ Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում քննարկեցին այն ծրագրերը, որոնք պետք է իրականություն դառնան Տավուշի մարզում։