Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանում բացվել է առողջապահական թեժ գիծ
25.07.2019
Տավուշի մարզպետարանում բացվել է առողջապահական թեժ գիծ 077-047-057 համարով։ Թեժ գծի աշխատանքները կազմակերպում է Տավուշի մարզպետի առողջապահության գծով խորհրդական Արբակ Գրիգորյանը։ Մարդիկ արդեն թեժ գծին են դիմում ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական հարցերով։ Զանգերը հիմնականում լինում են պետության կողմից երաշխավորված անվճար դեղորայքի տրամադրման խնդիրների հետ կապված։ Հարցի լուծման նպատակով թեժ գիծը դեղերի վերաբաշխում է կատարում և 1-3 օրվա ընթացքում քաղաքացուն տրամադրում անհրաժեշտ դեղորայքը։ Գլխավոր բժիշկներին հանձնարարվել է, որ դեղորայքի պատասխանատու անձինք հետևեն պաշարների քանակին և այդ մասին անմիջապես տեղեկացնեն մարզպետարանին։ Վերջերս առողջապահության նախարարությունում մարզային ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է դեղորայքով ամբողջական ապահովման հարցը, որի արդյունքում արձանագրվել և կատարվում է փաստացի պահանջարկի վերահաշվարկ։ Աշխատանքների արդյունքում կլինի պահանջարկի ամբողջական ցանկ։ Տեղեկացնենք նաև, որ առողջապահության ոլորտում պետության կողմից երաշխավորված անվճար տրվող դեղորայքի ցանկը 300-ից դարձել է 500։