Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Օգնենք հայ մանուկներին» Մոսկվայի թիմը՝ «Спеши к добру» բարեգործական կազմակերպությունը, այցելել էր Տավուշի մարզ
24.07.2019
«Օգնենք հայ մանուկներին» Մոսկվայի թիմը՝ «Спеши к добру» բարեգործական կազմակերպությունը, այցելել էր Տավուշի մարզ։ Կազմակերպության անդամները հանդիպեցին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանի հետ։
Նախագահ Ելենա Հակոբյանը ներկայացրեց բարեգործական ծրագիրը, որով օգնություն են տրամադրելու Տավուշի մարզի անապահով ընտանիքներին։
Օգնության հերթական խմբաքանակը, որի մեջ մտնում է սննդամթերք, դպրոցական իրեր և մի շարք այլ պարագաներ, կհասնի Տավուշի անապահով ընտանիքներին։