Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց Տավուշի մարզային նորանշանակ վարչության պետ, գնդապետ Արմեն Գասպարյանին

23.07.2019

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզային ոստիկանության աշխատակիցներին ներկայացրեց Տավուշի մարզային նորանշանակ վարչության պետ, գնդապետ՝ Արմեն Գասպարյանին։

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր խոսքում նշեց, որ համոզված է՝ այն խնդիրները, որոնք դրված են ոստիկանության առջև, պարոն Գասպարյանը կկատարի Տավուշի մարզում։

-Ես վստահ եմ, որ Տավուշի մարզպետը նույնպես ունի կամք, մեծ ցանկությկուն, պատրաստակամ է աջակցել ոստիկանությանը։ Անօրինական ցանկացած դրսևորումների դեմ պետք է միասին պայքար մղենք,- ասաց Վալերի Օսիպյանը։

Ոստիկանապետն անդրադարձավ նաև վերջին օրերին Իջևանում կատարվող իրադարձություններին և Արմեն Գասպարյանին տվեց հանձնարարականներ։

Մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորեց և բարի երթ ցանկացավ Տավուշի մարզային վարչության պետին։

-Ես որպես մարզի ղեկավար, իմացեք, որ ամեն վայրկյան կանգնած եմ ձեր թիկունքին և՛ պրոֆեսիոնալիզմի, և՛ սկզբունքայնության դրսևորման հարցում։ Մենք պետք է մինչև վերջ տանենք մեր սկսած գործը, որի արդյունքում այն գաղափարական փոփոխությունը և այն ոգևորությունը, որն այսօր ունի մեր ժողովուրդը, յուրաքանչյուր քաղաքացու կողմից դառնա իրական կյանք, կենսաձև, վարքագիծ,- ասաց Հայկ Չոբանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18