Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ "ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ"-Ը հայտարարում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն
22.07.2019
Քոլեջ կարող են դիմել միջին մասնագիտական և նախնական/արհեստագործական կրթություն ունեցող անձիք՝ հետևյալ մասնագիտությունների գծով, առկա ուսուցմամբ.
Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելություն է կատարվում հետևյալ մասնագիտություններով.
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում - ուսման տևողությունը՝ 3 տարի
- Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում - ուսման տևողությունը՝ 3 տարի
- Բանկային գործ - ուսման տևողությունը՝ 3 տարի
- Զբոսաշրջություն - ուսման տևողությունը՝ 3 տարի
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում - ուսման տևողությունը՝ 4 տարի
Նախնական/արհեստագործական/կրթական ծրագրով կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
- Խոհարարական գործ - ուսման տևողությունը՝ 3 տարի
- Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում - ուսման տևողությունը՝ 3 տարի
- Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա - ուսման տևողությունը՝ 3 տարի
- Կարի արտադրության տեխնոլոգիա - ուսման տևողությունը՝ 1 տարի
Դիմումներն ընդունվում են օգոստոսի 17-ը ներառյալ,
երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00 – 17.00
ք. Դիլիջան, փ. Ուսանողական 70,
Հեռ. /0268/ 2-43-80, 2-62-95, 91-773368,
Էլ. փոստ՝ tavusch@bk.ru