Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում բացվեց Հայաստանի նկարիչների միության մասնաճյուղ

22.07.2019

Հուլիսի 19-ին Տավուշի մարզի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց «Հայաստանի նկարիչների միության» մասնաճյուղ: «Հայաստանի նկարիչների միության» Տավուշի մասնաճյուղի ղեկավարը գեղանկարչուհի Արմինե Թումանյանն է:

«Վերնատուն» պատկերասրահում տեղի ունեցավ մարզի 21 գեղանկարիչների և կիրառական արվեստի վարպետների 65 նկարների ցուցադրություն:

Ցուցահանդեսը սկսվեց Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի գեղեցիկ կատարումներով։

Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Վերջինս շնորհավորեց բոլորին մասնաճյուղի բացման կապակցությամբ։

Սուրեն Սաֆարյանը շնորհակալագիր հանձնեց Արմինե Թումանյանին ցուցահանդեսի կազմակերպման համար։ Հավաստագրերի և շնորհակալագրերի արժանացան նաև Տավուշի նկարիչները։

-Այս 2 օրը ես խոսում էի նրա մասին, թե ինչ չպետք է անել, այսօր՝ նրա մասին, թե ինչ պետք է անել: Մշակութային ցանկացած օջախ, լինի դա պատկերասրահ, գրադարան, թե մշակույթի տուն, որտեղ որ միջոցառումներ են լինում, ամենակարևորը պատերը և անունը չեն, ամենակարևորը այն է, ինչ այդ շենքի ներսում է,- ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Հայաստանի նկարիչների միության» Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի խոսքով, սա հնարավորություն կտա, որ ավելի համախմբված աշխատեն և Երևանում ավելի լավ ճանաչեն տեղացի նկարիչներին:

Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
-Ես կարծում եմ, որ այսպիսի շատ ներկայացումներով մեր մշակույթը վերադարձնելու ենք իր սկզբնատիպին՝ ինչ որ եղել է,- ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50