Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամառային զորակոչը Իջևանում
22.07.2019
Հուլիսի 19-ին Իջևանում երգ ու պարով մեկնարկեց ամառային զորակոչը: Զորակոչիկներին բանակ ճանապարհեցին մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զորակոչիկների ծնողները, ընկերները և մի շարք այլ պաշտոնյաներ:
Ելույթով հանդես եկան և հայրենիքի ապագա պաշտպաններին բարի ծառայություն մաղթեցին Հայկ Չոբանյանը, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Կամո Հարությունյանը: