Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
19.07.2019
Աշխատանք գտնելու ակնկալիքով վերջին երկու օրերին Տավուշի մարզպետարան է դիմել 37 քաղաքացի։ Մարզպետարանը պետական կառույցների եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ հաշվառել է 320 թափուր աշխատատեղ։
Դիմումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում՝ Տավուշի մարզպետարանի մասնագետները հետադարձ զանգով կապ են հաստատում քաղաքացու հետ եւ առաջարկում կոնկրետ աշխատանք։
Հիշեցնենք, որ գրանցվելու համար պետք է զանգահարել 077-047-057 հեռախոսահամարին։
Դիմումների ընդունումը շարունակվում է։
Աշխատատեղերի մասին խոսակցությունը միֆ չէ։
Ցուցակագրվելու համար զանգահարեք 077-047-057 հեռախոսահամարով։