Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիլիջանում մեկնարկեց ամառային առաջին զորակոչը
15.07.2019
Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, տղաների ծնողները, հարազատները և մի շարք այլ պաշտոնյաներ:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հայկ Չոբանյանը:
-Հավատացեք և համոզված եղեք, ամենաթանկ բանը մարդու համար իր կյանքն է, և երբեք որևէ օրը, որևէ ժամը չթողնեք քնած անցնի: Պետք է փորձեք ամեն օր, ամեն ժամ մի բան վերցնեք ձեզ համար: Սա է իմ ուղերձը ձեզ: Ես համոզված եմ, որ մենք ի ուժի ենք այնպես անել, որ մեր երկիրը խաղաղ լինի,-ասաց Հայկ Չոբանյանը: