Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարձր պարգեւներով՝ միջազգային հյուրախաղերից
15.07.2019
Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազանի» պարային համույթը միջազգային հյուրախաղերից վերադարձել է բարձր պարգեւներով։
Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային փառատոնում, որին մասնակցել են 12 պետությունների համույթներ, «Նազանի» պարային համույթի կրտսեր երկու խմբերը զբաղեցրել են 1-ին և 2-րդ հորիզոնականները:
Այնուհետեւ ՌԴ Անապա քաղաքում համույթի ավագ երեխաները ելույթ են ունեցել "Радуга Танца" երեխաների և պատանիների ստեղծագործական միջազգային մրցույթի շրջանակներում, արժանանալով Գլխավոր եւ 1-ին մրցանակների։
Շնորհավորում ենք ՆԱԶԱՆԻ համույթի պարողներին եւ, իհարկե, գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Արթուր Գրիգորյանին, որն այսօր նշում է իր ծննդյան 35-ամյակը։