Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հովքի հատվածում շինարարը կշտկի ի հայտ եկած խնդիրները
15.07.2019
M 4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոմայրուղու Հովքի գյուղի հատվածում' ընդամենը վերջերս իրականացրած ասֆալտապատման աշխատանքներից հետո ի հայտ են եկել խնդիրներ։
Նախնական եզրակացությամբ' դեռ չամրացած ասֆալտի շերտի վրա փոսեր եւ թմբեր են առաջացել։ Պատճառը եղել է մայրուղու' բեռնատարներով ծանրաբեռնվածությունը։ Եվ քանի որ շինարարի հետ գործող պայմանագիրը ենթադրում է նաեւ երաշխիքային սպասարկում, ասֆալտապատում իրականացրած «ԱԲ պրոյեկտ» ՍՊԸ կողմից այժմ շտկվում են առաջացած խնդիրները։
Նորոգված ճանապարհի երկարությունը 7,5 կիլոմետր է։ Այս ճանապարհահատվածի միջին նորոգման նպատակով պետբյուջեից հատկացվել է 439,2 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, 2019 թվականի համար հաստատված, արդեն մեկնարկած կամ ավարտված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է 112 կիլոմետր։