Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ինքնակամ շինարարությունների հարցում առանձնակի սկզբունքայնություն պիտի դրսևորենք․ Հայկ Չոբանյան
12.07.2019
«Ինքնակամ շինարարությունների հարցում առանձնակի սկզբունքայնություն պիտի դրսևորենք։ Նման չարաշահումների վերաբերյալ անդրդվելի մոտեցում պիտի լինի»,- ասաց մարզպետը քաղաքաշինության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աշոտ Շահբազյանի հետ հանդիպմանը։ Քննարմանը ներկա էին նաև ոլորտի պատասխանատուներ։ Առանցքային թեման համագործակցության ապահովումն էր տեսչական մարմնի, Տավուշի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ, որպեսզի չթույլատրվի որևէ ինքնակամ շինարարություն, ընդհանրապես քաղաքաշինությունը կանոնակարգվի, համայնքի ղեկավարները զերծ մնան կանաչ գոտիներում կառուցապատումներից։ Ներկա անցումային փուլում, երբ քաղաքաշինության տեսչական ստորաբաժանումը վերափոխվել է տեսչական մարմնի, բավականին խախտումներ ու չարաշահումներ են եղել, մարդիկ թույլ են տվել ինքնակամ կառույցներ, որոնց կանխարգելման ուղղությամբ էլ պետք է աշխատանք տանել։