Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանաչված մանկավարժը բարեգործական դասընթաց է անցկացնում մաթեմատիկայի ուսուցիչների համար
12.07.2019
Մեր հայրենակից, վաստակաշատ մանկավարժ Ալբերտ Ղազարյանը Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մաթեմատիկայի խմբավարների բարեգործական դասընթաց է անցկացնում մարզկենտրոնում։ Իջևանում ճանաչում ունեցող մանկավարժը այսօր հետազոտող ուսուցիչ է աշխատում Երևանի պետական համալսարանին առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Փառքի 3-րդ աստիճանի շքանշանակիր է։
Դասընթացին մասնակցում են Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների մաթեմատիկայի լավագույն ուսուցիչները, ովքեր ուղարկվել են դպրոցների տնօրենների կողմից, իսկ սեպտեմբերից ապահովվելու են խմբակներով։ Ուսուցումը երկշաբաթյա է, մասնակիցները 18-ն են։ Ալբերտ Ղազարյանն ասաց, որ նմանատիպ հաջորդ դասընթացը կազմակերպելու է Նոյեմբերյանում, այնուհետև՝ Բերդում։ Նպատակը հատուկ ծրագրով երեխաների գիտելիքների խորացումն է մաթեմատիկա առարկայից, նրանց նախապատրատելը օլիմպիադաներին։ Պարապմունքները կլինեն շարունակական, ամիսը երկու անգամ կկազմակերպվեն հանդիպումներ, կվերլուծվեն չպարզաբանված հարցերը, կտրվեն նոր առաջադրանքներ։