Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուշադրություն
11.07.2019
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցները հուլիսի 30-ին և 31-ին այցելելու են Տավուշի մարզ և ընդունելու են այն քաղաքացիներին, ովքեր ունեն խնդիրներ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կամ ցանկանում են ավելի մանրամասն ծանոթանալ Գրասենյակի գործունեությանը:
Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա հետևյալ կերպ՝
Դիլիջանի քաղաքապետարան - հուլիսի 30-ին, ժամը՝ 11:00-ից 16:00,
Տավուշի մարզպետարան - հուլիսի 31-ին, ժամը՝ 11:00-ից 16:00։
Գրասենյակի ծառայություններն անվՃար են։