Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կոթիի մանկապարտեզի սաներն ունեն նոր խաղահրապարակ
10.07.2019
Կոթիի մանկապարտեզի սաներն ունեն նոր խաղահրապարակ: Խաղահրապարակը մանկապարտեզի համար կառուցել է Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղը, որը վերջին տարիներին տարբեր ծրագրեր է իրականացնում Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան և Կոթի գյուղերում։
Այսօր տեղի ունեցավ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավար Մովսես Պողոսյանը, Տավուշի մարզպետարանի, Նոյեմբերյանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։