Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրականացվում են կանխարգելիչ հետազոտություններ
09.07.2019
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումներ է իրականացնում Տավուշի մարզում։ Ծրագրում ընդգրկված է մարզի ընդհանուր թվով 15 համայնք ու բնակավայր։ Հետազոտություններն սկսվել են նախորդ շաբաթվա երկուշաբթի օվանից և ընթացքի մեջ են։ Կենտրոնի շարժական մասնագիտական խումբն արդեն եղել է Այգեհովիտում, Արծվաբերդում, Այգեձորում, Հաղարծինում, Ոսկեվանում, Ազատամուտում, հետազոտություններ անցկացրել միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում։ Ընթացիկ շաբաթվա մեջ կենտրոնի մասնագետները կաշխատեն Աչաջրում, Այրումում, Գանձաքարում, Գետահովիտում, Կողբում, Կոթիում, Սևքարում, Խաշթառակում և Զորականում։