Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ 2019 թվականի հուլիսի 11-ին, ժամը 15։00-ին կայանալիք Տավուշի մարզխորհրդի հերթական նիստի
09.07.2019
1. Հաշվետվություն 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի ուղղությամբ կատարած աշխատանքների մասին:
Զեկուցող` Վ. Սուքոյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
1.1 Տավուշի մարզի գյուղատնտեսության ոլորտում նախատեսված առաջիկա աշխատանքների մասին:
Զեկուցող` Թ. Ստեփանյան - ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ
2. Տավուշի մարզում ՀՀ պետական բյուջեից տրամադրվող միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:
Զեկուցող` Գ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ
3. Տավուշի մարզպետարանի սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի մասին:
Զեկուցող` Ռ. Տիգրանյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ
4. Մարզում զբաղվածության ծրագրերի իրականացման մասին:
Զեկուցող ` Մ. Մխիթարյան - <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն
5. 2019 թվականի Տավուշի մարզի ՏԻՄ ընտրությունների մասին:
Զեկուցող` Հ. Փաշինյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի ՀԳՄ և ՏԻՄ վարչության պետի պարտականությունները կատարող
6. Մարզի մշակույթի ոլորտի ռազմավարության և առաջիկա ծրագրերի ներկայացում:
Զեկուցող` Մ. Ղազումյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ
7. ՋՕԸ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին։
Զեկուցող` Յ. Որսկանյան - Տավուշ ՋՕԸ-ի գործադիր տնօրեն