Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը լիդերներ անվանեց հաղթողներին

04.07.2019

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորեց և դիպլոմներ, գովասանագրեր, պատվոգրեր ու նվերներ հանձնեց հանրապետական մրցումներում տարբեր ուղղություններով հաջողությունների հասած դպրոցականներին, զրուցեց նրանց հետ, ծանոթացավ յուրաքանչյուրի հաջողության պատմությանը։ Մարզպետը նրանց լիդերներ, օրվա հերոսներ անվանեց։ Արձանագրված հաջողությունների համար շնորհակալություն հայտնելով դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի թե հաղթողներին և թե նրանց ուսուցիչներին, միաժամանակ հետաքրքրվեց նաև դպրոցների խնդիրներով։ Շնորհավորելով Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմին, որն օլիմպիադայում նախնական զինվորական պատրաստություն առարկայից զբաղեցրել է 2-րդ տեղը, զիջելով միայն Արցախի թիմին, մարզպետն ասաց, որ հպարտ է նրանց հաղթանակով, որովհետև սահմանապահ գոտում ենք և կարևոր է, որ մարտունակ ու ամուր լինենք։ Պատվոգրի արժանացավ նաև «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը։ Իջևանցի պատանի ֆուտբոլիստները հաղթող են ճանաչվել 2003թ․ ծնվածների ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության «Բ» խմբում, իսկ 2005թ․ ծնվածների առաջնությունում զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը։ «Պետք է հատուկ ուշադրություն դարձվի ֆուտբոլին։ Ֆուտբոլը պետք է լինի մասսայական սպորտաձև։ Այս տարի կունենանք առնվազն 16 ֆուտբոլի խաղադաշտ»,-ասաց մարզպետը։
Հանդիպումը մրցանակակիրների հետ եզրափակվեց հյուրասիրությամբ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45