Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամեն ամսվա 3-րդ ուրբաթ օրը ներդրումային ծրագրեր ներկայացնելու օր է լինելու․ Հայկ Չոբանյան

02.07.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը մարզպետ Հայկ Չոբանյանն ամփոփեց հունիսի 22-23-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ակադեմիայում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային գործարար համաժողովի արդյունքները, անդրադարձավ կազմակերպչական հարցերին, տվեց հստակ հանձնարարականներ։ Նշվեց, որ ցանկացած հաջորդ նմանատիպ միջոցառման կազմակերպման ժամանակ առաջին հերթին ամենամեծ ուշադրությունը պետք է դարձվի բովանդակային հարցին․ բովանդակային մասը պիտի հստակ լինի։ Մարզպետն ասաց նաև, որ այսուհետ ամեն ամսվա 3-րդ ուրբաթ օրը ներդրումային ծրագրեր ներկայացնելու օր է լինելու մարզպետարանում։ Հանձնարարեց ընտրել և բոլոր առումներով աշխատանք տանել 10 ամենահասուն նախագծերի հետ, որպեսզի մեկ ամսից դրանք պատրաստ լինեն գործարկման։ Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև միջոցառման կազմակերպման տեխնիկական և հանրային իրազեկման կողմերին։ Կարևոր համարվեց, որ ներկայացվող բոլոր ծրագրերը լինեն մեկ ձևաչափի, մեկ ոճաբանության մեջ։ Ներկայացված նկատառումներով հաջորդ աշխատանքային հանդիպումը կկայանա առաջիկա հինգշաբթի օրը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45