Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Նունե Պողոսյանի «Տավշո ղողանջներ» գրքի շնորհանդեսը
01.07.2019
Բերդի երաժշտական դպրոցում կայացել է Նունե Պողոսյանի «Տավշո ղողանջներ» գրքի շնորհանդեսը։ Սա իրավաբան, հրապարակախոս Նունե Պողոսյանի երկրորդ տպագիր գիրքն է։ Առաջինը լույս է տեսել 2018-ին՝ «Կյանքի բավիղներում» վերնագրով։ Գիրքը գրված է Տավշո հյութեղ բարբառով։ Հերոսները իրական մարդիկ են՝ իրենց լավ ու վատ կողմերով, իրենց կոլորիտով։ Հերոսներից շատերի հետ աշխատանքի բերումով անձամբ է շփվել հեղինակը։ Նունե Պողոսյանը Շամշադինի առաջին կին փաստաբանն է, ով նաև առաջին անգամ փաստաբանական գրասենյակ է բացել Բերդում, նաև տեղի առաջին կին դատավորն ու դատախազն է եղել։ Ստեղծագործում է վաստակած հանգստի անցնելուց հետո՝ սկսած 2013 թվականից։ Անմասն չէ տարածաշրջանի մշակութային կյանքից։ Իր անձնական գրադարանից 1500 կտոր գիրք է նվիրել Բերդի պատմության թանգարանին։