Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
01.07.2019
ՀՀ Տավուշի մարզպետարանը «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է վարդավառի տոնին նվիրված «Վարդավառ» խորագրով մշակութային միջոցառման մրցույթ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ս/թ հուլիսի 28-ին: Այն նպատակ ունի վերականգնելու ազգային տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ կազմակերպելու սովորույթները և ավանդույթները: Մրցույթին կարող են մասնակցել մշակութային գործունեության իրավունք ունեցող ՀԿ-ները: Ծրագրի արժեքը 1 080 100 դրամ է:
Մրցույթին մասնակցելու դիմումը, ծրագիրը և նախահաշիվը ներկայացնել մարզպետարան առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով, հասցե՝ tavush@mta.gov.am, tavush.krtutyun@mta.gov.am, հեռ.՝ /077/ 77-63-68:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019 թ. հուլիսի 15-ը ներառյալ:
*Ծանոթություն - Ծրագրի նախնական նկարագրով նախատեսվել է, որ միջոցառման ընթացքում մարզի տարածաշրջանները հանդես կգան տաղավարներով և առանձին սեղաններով, հյուրերին ներկայացնելով կոլորիտային ճաշատեսակներ, կհնչեն տոնական երգեր, ելույթներով հանդես կգան պարի խմբեր` ազգային պարերի կատարումներով, կլինեն թատերականացված տեսարաններ և այլն:
Մրցույթին ներկայացված ծրագիրը կարող է տարբերվել նախնական ծրագրից: