Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերդավանում համայնքային հանձնաժողովը ճշգրտում է վնասի չափերը
26.06.2019
Մայիսի 10-ի, 20-ի և հունիսի 4-ի կարկտահարություններից և սելավաջրերից տուժել են Տավուշի մարզի մի շարք համայնքների ու բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններն ու բազմամյա տնկարկները։ Կարկտահարության պատճառած վնասների մասին մարզային հանձնաժողովի կողմից կազմվել է համապատասխան ակտ, որը սահմանված կերպով կներկայացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Իսկ հունիսի 17-ին Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում տեղացած կարկտահարության ու տեղատարափ անձրևի պատճառած վնասի չափերը համայնքային հանձնաժողովի կողմից ճշգրտվում են։