Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

25.06.2019

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ այսօր Իջևանի Շատրվանների հրապարակում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը․ «Աշխատանքը ամենամեծ արժեքն է, առավել ևս արժանապատիվ աշխատանքը, որին պիտի մենք հասնենք մեր ջանասիրության, քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Եվ դա անելու համար երկու կարևոր դերակատար կա․ առաջինը մարդն է, որ աշխատում է իր կարողությունների, իր գիտելիքների, իր հմտությունների զարգացման վրա։ Երկրորդ դերակատարն այդ ճանապարհի բիզնեսը և գործատուն է, որը պիտի կարողանա զբաղվել իր աշխատողի կարիերային զարգացմամբ, կարևորի դա, այնպես անի, որ մարդն իրեն մոտիվացված զգա իր աշխատանքում․․․»։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։ Տոնավաճառին մասնակցում էր տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 29 գործատու։ Ներկայացվել էր 102 թափուր աշխատատեղ։ Առաջարկվող աշխատանքների գերակշիռ մասը սպասարկման ոլորտից էր, երկրորդ տեղում արտադրությունն էր, մեծ էր նաև ծրագրավորողների պահանջարկը։ Տոնավաճառը հնարավորություն տվեց աշխատանք փնտրողներին մոտիկից շփվել ու զրուցել գործատուի հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացվող պահանջներին։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45