Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզի աշխատաշուկայի միտումներն ու պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերը

25.06.2019

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի և զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանի հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մանրամասն քննարկվել են թե մարզի աշխատաշուկայի միտումները և թե պետության կողմից առաջարկվող զբաղվածության այն ծրագրերը, որոնք ևս ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ։ Մարզպետն առաջարկել է մարզպետարանին կից ձևավորել  զբաղվածության պետական ծրագրերի գծով աշխատանքների իրականացման և արդյունավետության բարձրացման աշխատանքային խումբ մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանի գլխավորությամբ, տվել համապատասխան հանձնարարականներ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-16 12:09:51