Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են մարզի աշխատաշուկայի միտումներն ու պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերը
25.06.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի և զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանի հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մանրամասն քննարկվել են թե մարզի աշխատաշուկայի միտումները և թե պետության կողմից առաջարկվող զբաղվածության այն ծրագրերը, որոնք ևս ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ։ Մարզպետն առաջարկել է մարզպետարանին կից ձևավորել զբաղվածության պետական ծրագրերի գծով աշխատանքների իրականացման և արդյունավետության բարձրացման աշխատանքային խումբ մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանի գլխավորությամբ, տվել համապատասխան հանձնարարականներ։