Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեց Տավուշ-Ֆրանսիա-Օ դը Սեն համագործակցության հետագա ընթացքը
20.06.2019
Ֆրանսիայի Օ դը Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև համագործակցության հիմքերը դրվել են դեռևս 2009 թվականից։ Օ դը Սենի ֆինանսավորմամբ մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնք վերաբերել են հիմնականում գյուղատնտեսության ոլորտին։ Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Օ դը Սենի միջազգային հարաբերությունների ու համագործակցության և եվրոպական գործերով փոխնախագահ Իզաբել Կոլերի գլխավորած պատվիրակության հետ քննարկեց Տավուշ-Ֆրանսիա-Օ դը Սեն համագործակցության զարգացման հետ կապված մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալը, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի ղեկավարությունը։ Քննարկվեց համագործակցության ներկա վիճակը։ Ներկայացվեցին ընթացիկ ծրագրերը, մասնավորապես «ՀիմնաՏավուշ»-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Շեշտադրումներ եղան համագործակցության շրջանակը մեծացնելու և գործունեության ոլորտներն ընդլայնելու հնարավորությունների վրա։