Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի փոքրիկները մեկնում են ամառային հանգստի
19.06.2019
Այսօր Տավուշի 50 դպրոցական փոքրիկներ մեկնեցին Հանքավանի Լուսաբաց ճամբար՝ ամառային հանգիստն անցկացնելու:
Տավուշի մարզպետարանի դիմացից նրանց ճանապարհեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը: Երեխաները մեկնեցին Ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ։
Այս ճամբարը կազմակերպվում է 3 փուլով, յուրաքանչյուր փուլը 20 օր տևողությամբ: Այսօր առաջին փուլն էր՝ 50 աշակերտով: Այս տարի ամառային հանգիստը ճամբարում կանցկացնի 190 տավուշցի. հաջորդ 2 փուլերից յուրաքանչյուրին հանգստի կմեկնի 70-ական դպրոցական երեխա:
Ամառային ճամբար մեկնում էին զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաները: