Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տրվեց հանձնարարական կարկտահարությունից տուժած համայնքներում վնասի չափերը ճշտելու վերաբերյալ
18.06.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվեցին հունիսի 22-23-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի հետ կապված հարցեր, տրվեցին հանձնարարականներ։ Անդրադարձ եղավ նաև հունիսի 17-ին Բերդավանում և Կողբում տեղացած կարկտահարությանը։ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարվեց ամփոփել նախորդ կարկտահարությունների արդյունքները, ըստ սահմանված մեթոդաբանության ուսումնասիրություններ կատարել նաև Բերդավանում և Կողբում, ճշգրտել ու հաշվարկել պատճառված վնասի չափերը՝ դրանք փոխհատուցելու նպատակով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ։