Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աչաջրի բժշկական կենտրոնը ճանաչվել է ամենամրցունակ մարզային բուժհիմնարկ
18.06.2019
Աչաջուր գյուղի բժշկական կենտրոնը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ասոցիացիայի կողմից պարգեւատրվել է «Ամենամրցունակ մարզային բուժհիմնարկ» մրցանակով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին, Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում։
Մրցանակը բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին է հանձնել «Վորլդ վիժն - Հայաստան» կազմակերպության Տավուշի գրասենյակի ներկայացուցիչ Կարո Կարապետյանը։ Նա իր խոսքում նշել է, որ այս գնահատականը Կորյուն Վարդապետյանի եւ նրա գործընկերների 24-ժամյա աշխատանքի արդյունք է։