Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերից սահմանամերձ Վազաշենի փոքրիկները մանկապարտեզ կունենան
17.06.2019
Սեպտեմբերից սահմանամերձ Վազաշենի փոքրիկների առջև իր դռները կբացի գյուղի հիմնանորոգված մանկապարտեզը: Վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Ավելի քան քսան տարի Վազաշենը մանկապարտեզ չուներ, շենքը գտնվում էր քարուքանդ վիճակում: Շինարարությունը հնարավոր դարձավ միայն Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, որն իր բարեգործական ծրագրերի կրթական բաղադրիչով շուրջ 75 միլիոն դրամ է հատկացրել վերանորոգման համար: Վազաշենի 27 փոքրիկներ կլինեն բարեկարգ ու կահավորված մանկապարտեզի առաջին սաները։