Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի հանրակրթական բոլոր դպրոցներում ազգային երգ ու պար կդասավանդվի
14.06.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20831_s.jpg)
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հավաստմամբ՝ այս ուսումնական տարուց սկսած Տավուշի բոլոր դպրոցներում դասավանդվելու է ազգային երգ ու պար։
«Ազգային երգի և պարի դասավանդման նպատակը մեր երեխաներին ՄԱՐԴ դաստիարակելն է և ազգային արմատներին մոտեցնելը, որպեսզի նրանք սովորեն ուս ուսի տալ ու համախմբվել»։
Կրթության և գիտության նախարարության համաֆինանսավորմամբ՝ ծրագիրն իրականացվում է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի և «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հետ։
Հունիս, հուլիս ամիսներին կանցկացվի ուսուցիչների վերապատրաստում, իսկ սեպտեմբերից դպրոցներում արդեն կմեկնարկի երգ ու պարի դասավանդումը։
«Մշակույթը պետք է հասնի դպրոցներ, գյուղական հրապարակներ, ստեղծագործական տներ, բակեր։ Ամենուր»,-ասում է Հայկ Չոբանյանը։