Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
14.06.2019
2019 թվականի հունիսի 17-ին, ժամը 15։00-ին, Իջևանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով․
1․ Համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի ողջույնի խոսքը համայնքի ավագանու նորընտիր անդամներին։
2․ Իջևան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին։
Վազաշենի հիմնանորոգված մանկապարտեզը շուտով կընդունի իր առաջին սաներին
Հայ օգնության ֆոնդը Տավուշի մարզում ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը։ Սկսած 2019 թվականից կազմակերպությունը բացի Բերդ համայնքից բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում նաև Տավուշի մարզի մյուս տարածաշրջաններում։ Սահմանամերձ Վազաշենում մինչև ընթացիկ ամսվա վերջը կավարտվեն՝ ՀՕՖ-ի շուրջ 75 միլիոն դրամ ֆինանսավորմամբ իրականացվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Վազաշենի 25 փոքրիկներ կլինեն բարեկարգ մանկապարտեզի առաջին սաները։