Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաստատվել է մարզի ևս հինգ սուբվենցիոն ծրագիր
12.06.2019

Տավուշի մարզի ներկայացրած սուբվենցիոն ծրագրերից ևս հինգը հաստատվել են։ Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել Այգեհովիտ համայնքի «Ոռոգման ներքին ցանցի վերականգնում սահմանամերձ Այգեհովիտում», Գանձաքարի «Համայնքի գյուղտեխնիկայի ձեռքբերում», Ազատամուտի «Համայնքի 2 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում», Բերդի «Բերդ համայնքի հասարակական տրանսպորտային ցանցի համալրում» և Լուսաձորի «Համայնքի փողոցների վերանորոգում ու խճապատում» ծրագրերին: Համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները, ապահովել արդյունավետ, թափանցիկ ու նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց: