Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է Ազատամուտի նորընտիր ղեկավարին
10.06.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է Վահագն Ալավերդյանին Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ համայնքի զարգացման, բնակչության բարեկեցության, հույս հայտնել, որ սահմանամերձ Ազատամուտում նոր նախաձեռնություններ ու ծրագրեր կյանքի կկոչվեն, նոր աշխատատեղեր ու նոր հնարավորություններ կստեղծվեն:
Վահագն Ալավերդյանը Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Տավուշի մարզպետի որոշմամբ՝ համայնքի նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականից հետո։
Համայնքի ղեկավարի միակ թեկնածու Վահագն Ալավերդյանի օգտին է քվեարկել ընտրողների 91 տոկոսը։