Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական շաբաթօրյակը Տավուշում
08.06.2019
Տավուշի համայնքներում առավոտից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Զբոսաշրջության սեզոնին ընդառաջ՝ ամբողջ մարզում մաքրման աշխատանքներ են իրականացվում:
Դպրոցներ, ճանապարհամերձ տարածքներ, պատմամշակութային միջավայրեր, հանգստյան գոտիներ, գետափնյա տարածքներ. Տավուշյան շաբաթօրյակը սկսվել է մեծ թափով:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթօրյակին (մարտի 23-ին) առկա էին 96 չնախատեսված աղբավայրեր, որոնք ամբողջությամբ մաքրվել էին, իսկ այս պահին առկա են շուրջ 33-ը, որոնք մինչ օրվա ավարտը փակված կլինեն:
Համայնքների կողմից մարդկանց մեծամասնությունն ապահովված են համապատասխան գործիքներով, շատերն էլ իրենց սեփականներն ունեն:
Ըստ համայնքների տված ինֆորմացիայի՝ այսօր աշխատանքներում ներգրավված կլինի մոտ 10.000 մարդ և 120 միավոր մասնագիտացված տեխնիկա՝ աղբատար, ջրցան և այլն:
Խոշոր համայնքները բաժանված են տեղամասերի, որոնցում նշանակված են պատասխանատուներ մարզպետարանից և համայնքապետարաններից:
Մաքրման աշխատանքները շարունակվում են: