Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կհիմնանորոգվի Նորաշեն-Մովսես հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7.5 կիլոմետրը
05.06.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20683_s.jpg)
Պետություն-համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում շուտով կսկսվեն Նորաշեն-Մովսես 7.5 կմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները՝ 415 մլն. դրամ արժեքով: Աշխատանքները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից հաստատված 2019 թ․ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Առաջիկա ժամանակահատվածում համայնքի կողմից կիրականացվի աշխատանքների կատարման մրցութային գործընթացը: