Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի ճանապարհները պատրաստ են զբոսաշրջության սեզոնին
04.06.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20655_s.jpg)
Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ՝ Տավուշում մեծ արագությամբ իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։
Դիլիջան-Իջևան միջպետական մայրուղու 7,5 կմ երկարությամբ հատվածում արդեն ավարտվել են ասֆալտապատման և գծանշման աշխատանքները։
Սարիգյուղ-Ոսկեպար-Նոյեմբերյան 18 կմ երկարությամբ ավտոճանապարհի 3 հատվածներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։
Նախատեսվում է իրականացնել նաև միջպետական նշանակության 20 կմ-ից ավելի և մի շարք համայնքային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ այս տարի Տավուշի ճանապարհների բարեկարգմանն ու վերանորոգումներին ուղղվել է 7,9 միլիարդ դրամ։ Տարվա համար նախատեսված է 91 կիլոմետր ճանապարհի վերանորոգում և հիմնանորոգում։
Իսկ 2020թ․ ավարտին հիմնանորոգված կլինի նաև Արճիս-Բագրատաշեն մայրուղու 13,33 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։