Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկ Չոբանյանը Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանում քննարկել է շենքի վերանորոգման հարցը

03.06.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողստեղծագործության կենտրոն՝ շենքի վթարայնության վիճակին ծանոթանալու, վերանորոգման և ամրակայման հեռանկարները քննարկելու նպատակով։

Շենքը ունի ծանր վթարային աստիճան։ Այն հանդիսանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սեփականությունը, և շենքի վերանորոգման հարցը վերաբերում է նախարարությանը։

Դիլիջան համայնքի ղեկավարը նշեց, որ օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ, որպեսզի թանգարանը համայնքային սեփականություն դառնա։ Մարզպետը խոստացավ ԱԺ գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի առաջիկա նիստին բարձրացնել այդ հարցը, որպեսզի եթե համայնքն ունի բավարար միջոցներ՝ վերանորոգի թանգարանը։  «Անկախ իրավապատկանելությունից՝ թանգարանը համայնքի հարստությունն է»,-նշեց Հայկ Չոբանյանը։

Կողմերը պայմանավորվեցին համատեղ ջանքեր ներդնել՝ թանգարանի վերանորոգման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, քննարկեցին նաև, թե վերանորոգումից հետո ինչպես կարելի է ավելացնել այցելուների թիվը։

«Մենք խոսում ենք ո՛չ թե Հովհաննես Շարամբեյանի թանգարանի պահպանման, այլ ժողովրդական մշակույթի զարգացման մասին։ Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի սյս կենտրոնը դառնա զբոսաշրջության հանգրվան, քանի որ սա մի տեղ է, ինչպիսին հանրապետությունում չկա»,- ասաց Հայկ Չոբանյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45