Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.06.2019

Սիրելի երեխաներ,
Այսօր Տավուշի տասնյակ համայնքներում միջոցառումներ են անցկացվում հունիսմեկյան տոնը հիշարժան դարձնելու համար։
Սակայն մեկ օրվա երջանկությունը չէ, որ մեր գերնպատակն է։ Մեր քայլերը միտված են ձեր որակյալ կրթության, սոցիալական եւ բոլոր այլ հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Վաղվա Հայաստանն ավելի լավն է լինելու, ավելի նորարար։ Եվ դա' ձեր շնորհիվ։
Ձեզնից յուրաքանչյուրին մաղթում եմ գտնել իր կյանքի կոչումը, այդպիսով հզորացնել մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը։
Հզորանալու եւ հզորացնելու ճանապարհը ապագայի մասնագիտությունների մեջ հմտանալն է։
Մեր կողմից գործադրվում են բոլոր ջանքերը ձեր ներկան ավելի երջանիկ եւ անվտանգ դարձնելու համար։ Իսկ ապագան դուք եք բերելու։
Ձեր' Հայկ Չոբանյան։