Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՐԱՎԵՐ
31.05.2019
2019 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ համայնքում տեղի կունենա միջոցառում` ուղղված Սարիգյուղի մշակութային կյանքի աշխուժացմանը: Միջոցառման նպատակն է նաև ուշադրություն հրավիրել գյուղի մշակույթի ոլորտի խնդիրներին: Ակնկալվում է յուրաքանչյուր սրտացավ քաղաքացու մասնակցությունը մշակութային գյուղի զարգացմանը։ Օրը հագեցած կլինի համերգային ծրագրով. ելույթ կունենան գյուղի մեծ ու փոքր շնորհալիները, Իջևանի ժողգործիքների համույթը, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, այլ գեղարվեստական խմբեր: Միջոցառման մասնակիցները կարող են դաշտի տաղավարներում ծանոթանալ նաև մարզի սահմանամերձ գյուղերի արտադրություններին։ Նրանք, ովքեր ցանկանում են նախաձեռնության մասնակիցը լինել և ներդրում ունենալ մշակութային Սարիգյուղի զարգացման գործընթացին, կարող են դիմել Լուսինե Էլլարյանին, հեռ.` 094-89-01-22, էլեկտրոնային հասցե` lucine.ellarian@gmail.com: