Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացված ծրագրերից չորսը հավանության են արժանացել
31.05.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20603_s.jpg)
Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած` սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում Տավուշի մարզից ներկայացված ծրագրերից քննարկվել և հավանության են արժանացել չորսը: Պետություն-համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում կիրագործվեն Այրում համայնքի «Այրում խոշորացված համայնքին պատկանող բազմաբնակարան անավարտ շենքի տանիքի մի հատվածի /250 քմ / կառուցում», Ազատամուտ համայնքի «Համայնքապետարանի շենքի ձեռքբերում», Բերդ համայնքի «Նորաշեն-Մովսես 7.5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում» և Գետահովիտ համայնքի «6-րդ փողոցի հենապատի վերակառուցում և արտաքին կոյուղագծի վերակառուցում» ծրագրերը: Վերոնշյալ համայնքների ղեկավարներին առաջարկվել է, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները: