Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր «ԹՈՒՄՈ» կենտրոն Տավուշի Բերդ համայնքում
31.05.2019
Մայիսի 31-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց ԹՈՒՄՈ ստեղծարար տոխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի ավագ ղեկավար Արաքսյա Անթանեսյանին։
Քննարկման թեման ԹՈՒՄՈ կենտրոնի նոր նախաձեռնությունն էր, որը Կոչվում է «TUMO in a box» (ԹՈՒՄՈ-ն տուփի մեջ)։ Այդ ծրագով նախատեսվում է Տավուշի մարզի Բերդ համայնքում ստեղծել ԹՈՒՄՈ կենտրոն, որը կկազմվի 2 կոնտեյներից և տուփի տեսք կունենա։
Տուփը 16 համակարգիչ կունենա և կգործի 8 ամիս։ Յուրաքանչյուր շաբաթ օր Բերդի հարակից գյուղերի երեխաները կտեղափոխվեն այնտեղ՝ 4 ժամյա դասընթացի։ Շաբաթվա մնացած օրերին տուփը կլինի համայնքինը և կծառայի համայնքային միջոցառումներին։
Արաքսյա Անթանեսյանը մարզպետին ներկայացրեց տուփի ստեղծման և դասընթացների կազմակերպման ծախսերը։ Դրանք ներառում են երեխաների հետ աշխատող մասնագետների և տրանսպորտի հետ կապված ծախսերը, 2 կոնտեյներների և դրանց դիզայնի արժեքը։
Հայկ Չոբանյանը վստահեցրեց, որ այդ ծախսերը նույնիսկ քննարկման առարկա չեն հանդիսանում և առաջարկեց անմիջապես զբաղվել հուշագիր կազմելու հարցերով։
Մարզպետի առաջարկությամբ՝ հուղագիրը ԹՈՒՄՈ ստեղծարար տոխնոլոգիաների կենտրոնի և մարզպետարանի միջև կստորագրվի «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի ժամանակ։