Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզն ընդլայնում է «Վերադարձ» ծրագիրը

30.05.2019

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին:

Տիկին Օստը հիշեցրեց, որ ինքը ներկայացնում է ՄԱԿ-ի մի գործակալություն, որն առաջինը մուտք գործեց Հայաստան՝ լուրջ ներդրում ունենալով Ադրբեջանից տեղահանված փախստականներին աջակցություն ցուցաբերելու գործում:

Տեղահանվածներ, ապաստան հայցողներ, փախստականներ, օրինական ու անօրինական միգրացիա, ինտեգրացիոն խնդիրներ, կենսական հիմնահարցեր, աշխատանքային ու կրթական դժվարություններ, լուծման ուղիներ, ծագող մարտահրավերներ՝ ահա քննարկված հարցերի ոչ լրիվ շրջանակը:

Մարզպետը բարձրաստիճան իրավասուի ուշադրությունը հրավիրեց համալիր մի ծրագիր-նախաձեռնության վրա, որը կմիավորի համայնքների կայուն զարգացման, Վերադարձ և Սիրայից տեղահանված մեր հայրենակիցներին Տավուշի մարզում ինտեգրելուն ուղղված ծրագրերը, ընդ որում՝ և գյուղական, և քաղաքային համայնքներում:

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ սակավաթիվ բնակչությամբ համայնքները կայուն զարգացում ունենալ չեն կարող: Մի կողմից ծանրաբեռնված մայրաքաղաք՝ մրցակցային դժվարին պայմաններով, մյուս կողմից՝ ամենալայն հնարավորություններով Տավուշի մարզ: Սիրիայի մեր հայրենակիցներին ինտեգրելով, մենք կշահենք երկուստեք »,- նշեց Հայկ Չոբանյանը:

Մարզպետը կարևորեց նաև արդեն ստեղծված համագործակցության հարթակը, որը միավորում է միջազգային ու տեղական, պետական ու մասնավոր, հասարակական ու միջպետական բոլոր կազմակերպություններին, որոնք գործում են Տավուշում, և այն համալրվում է նորանոր գործընկերներով:

Հիմնական նպատակը գործող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելն է, եղած ռեսուրսների համախմբումն ու արդյունավետ կառավարումը:

Աննա-Կարին Օստը և Հայկ Չոբանյանը նախանշեցին համագործակցության հիմնական ուղղությունները, գործընկերներին, քննարկեցին միջազգային փորձի տեղայնացման հնարավորություններն ու պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ջանքերով շոշափելի արդյունք արձանագրելու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26