Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատարագ սահմանից 70 մետր հեռավորության վրա

30.05.2019

Մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի Խորանաշատ վանքում դարերի լռությունից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց:

13-րդ դարում կառուցված Խորանաշատը գտնվում է հակառակորդի դիրքին դեմ դիմաց` սահմանից 70 մետր հեռավորության վրա: Սահմանին պատարագ մատուցելու նպատակը ցույց տալն էր, որ հայ ազգը ոչ թե պարզապես ապրող, այլ հաղթանակող ազգ է:

Պատարագին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` իրենց ընտանիքներով, Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրոնիկ Մակարյանը, Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու զորամասի հրամանատար, գնդապետ Արայիկ Թադևոսյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, գործարարներ, գրողներ, զինվորականներ, տեղի և հարակից համայնքների բնակիչներ:

Պատարագը մատուցում էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպսկ. Գալստանյանը: Սրբազանին սպասավորում էին հոգևոր Հայրեր՝ Տեր Արամ և Տեր Աբել քահանաները, սարկավագներ և խորանի սպասավորներ:

Հանդիպման ավարտին ներկաները միասին երգեցին ՀՀ հիմնը և Տերունական աղոթք կարդացին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26